Բալետային արվեստի հրավառություն՝ Երևանում․ Մոսկվայի Մեծ թատրոնն ու Պետերբուրգի Մարիինյան թատրոնը ելույթ կունենան Թումանյանի զբոսայգում (ՎԻԴԵՈ)

20.05.2025, 11:41
Մոսկվայի Մեծ թատրոնն ու Պետերբուրգի Մարիինյան թատրոնը ելույթ կունենան «Թումո»–ի այգում․ ՎԻԴԵՈ
Բալետային արվեստի հրավառություն՝ Երևանում․ Մոսկվայի Մեծ թատրոնն ու Պետերբուրգի Մարիինյան թատրոնը ելույթ կունենան Թումանյանի զբոսայգում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 6-ից 13-ը Թումանյանի անվան զբոսայգում արվեստի սիրահարները ականատեսը կդառնան բալետային արվեստի հրավառության, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Հունիսի 6-ին և 7-ին ելույթ կունենա Մոսկվայի Մեծ թատրոնը՝ լեգենդար «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումներով,

Հունիսի 9-ին և 10-ին ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը՝ «Շոպենիանա», «Շահերեզադա» և «Գալա բալետ» ներկայացումների ցուցադրությամբ:

Հունիսի 13-ին ելույթ կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ «Բոլերո» և «Սրբազան գարուն» բալետային ստեղծագործություններով:

Ներկայացումների սկիզբը՝ 20:00, մուտքն ազատ է: