416.92
4.78
387.22
+20
Եղանակը Երևանում
Հայ

Հայազգի պատգամավոր Գարո Փայլանին սատարելու նպատակով երթ է անցկացվել Երևանում

18:46
11 Մայիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքական խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին սատարելու նպատակով երթ է անցկացվել Երևանի կենտրոնում։

шествие к офису ООН в поддержку Гаро Пайляна

Հիշեցնենք, որ օրեր առաջ նա հարձակման էր ենթարկվել Թուրքիայի խորհրդարանում։

Մոտ երեք շաբաթ առաջ Փայլանը թուրքական մեջլիսի նիստում պահանջել էր հետաքննություն անցկացնել Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ սպանված հայ մտավորականների սպանության կապակցությամբ։

шествие к офису ООН в поддержку Гаро Пайляна

Ակցիայի մասնակիցները հասել են մինչև ՄԱԿ–ի երևանյան գրասենյակ և աշխատակիցներից մեկին ուղերձ են փոխանցել` ի դեմս ՄԱԿ–ի միջազգային հանրությունից պահանջելով Թուրքիայում Փայլանի անվտանգության ապահովման քայլեր ձեռնարկել։ ՄԱԿ–ի գրասենյակի քարտուղարությունից երթի մասնակիցներին հայտնել են, որ ուղերձը կփոխանցվի ՄԱԿ–ի երևանյան գրասենյակի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոյին, հենց որ նա վերադառնա Հայաստան։

Փայլան. Թուրքիայի խորհրդարանի միջադեպը «Լինչի դատաստանի» փորձ էր>>

«Եթե հայը պաշտպանում է ողջ հայության շահերը, ապա հայությունն էլ կպաշտպանի հայ ժողովրդի զավակին»,– հայտնեց կազմակերպիչներից մեկը` Հայկանուշ Ալոյանը։ Ըստ նրա, նամակում շարադրվում է հայերի նկատմամբ Թուրքիայում ռասայականության դրսևորումների և իրավախախտումների մանրամասն ցուցակը։

Ալոյանը նշեց, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի նկատմամբ այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերի կապակցությամբ։

шествие к офису ООН в поддержку Гаро Пайляна

Ակցիայի մեկ այլ նախաձեռնող Մարկ Հովհաննիսյանի խոսքով, միջազգային կազմակերպությունները հաճախ չեն կատարում իրենց պարտավորությունները` աչք փակելով տարբեր երկրներում տեղ գտած բազմաթիվ իրավախախտումներին։ Ըստ նրա, դրա վառ օրինակը միջազգային կազմակերպությունների արձագանքն է Ադրբեջանի ապրիլյան ագրեսիային։

«Մենք ցանկանում ենք հասնել Գարոյի հասցեին թուրքական իշխանությունների սպառնալիքների չեզոքացմանը, և ՄԱԿ–ը պետք է ստանձնի այդ անվտանգությունն ապահովելու պատասխանատվությունը։ Կարևոր է, որ այսօր մենք լռեցնում ենք այդ խնդիրը»,– ասաց նա։

Տարածաշրջանային հարցերի փորձագետ, ղարաբաղյան պատերազմի մասնակից Սարգիս Հացպանյանը հայտնեց, որ Թուրքիայի հայ համայնքի յուրաքանչյուր անդամին ապրիորի սպառնում է Հրանտ Դինքի ճակատագրին արժանանալը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում
22:19
01 Հունիսի 2023
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
11:59
01 Հունիսի 2023
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման