Փայլան. Խորհրդարանում կատարվածը Լինչի դատաստանի ծրագրված փորձ էր

04.05.2016, 23:26
Թուրքիայի Սահմանադրական Խորհրդարանում 2016 թ.-ի մայիսի 2-ին տեղ գտած քաշքշուկը նախապես Լինչի դատարանի ծրագրված փորձ էր:
Փայլան. Խորհրդարանում կատարվածը Լինչի դատաստանի ծրագրված փորձ էր
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. 2016 թ.-ի մայիսի 2-ին Թուրքիայի Սահմանադրական Խորհրդարանում տեղ գտած քաշքշուկը սահմանադրական փոփոխությունների օրինագծի վերաբերյալ քննարկումների ժամանակ Լինչի դատաստանի` նախապես ծրագրված փորձ էր, Facebook-ի իր էջում գրել է Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:

Երկուշաբթի համացանցում հայտնվել է թուրքական խորհրդարանում տեղի ունեցած քաշքշուկի տեսանյութը: Կադրերում երևում է, որ Փայլանը (ով ավելի վաղ ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ) պաշտպանվում է իր վրա հարձակվող պատգամավորներից` մինչև նրան օգնության են հասնում իր համակուսակիցները (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն):

ANCA-ն պահանջում է դատապարտել հայազգի պատգամավոր Գարո Փայլանի վրա կատարած հարձակումը>>

Ինչպես նշում է Փայլանն իր մեկնաբանության մեջ, թուրքական իշխանամետ լրատվամիջոցներում հայտնվել են զեկույցներ, որոնք պնդում են, թե ինքն է քաշքշուկի «պատճառը» և «հրահրողը», ինչպես նաև Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներն են տեղի ունեցած ֆիզիկական բռնության մեղավորները:

«Այս զեկույցները լիովին խեղաթյուրում են փաստերը»,- ավելացրել է նա:

Փաստացիորեն, երբ Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն ասել է «(...) Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորները մասնակցել են այս բռնությանը»` նկատի ունենալով նախորդ օրը տեղի ունեցած քաշքշուկները, ես պատասխանեցի նրան «ո՛չ, չեն եղել»: Ինչպես երևում է տեսահոլովակի համապատասխան րոպեներից, իմ բառերում չկա ոչինչ, որ կարող է դիտարկվել որպես սադրանք: 

«Անմիջապես դրանից հետո՝ տեսնյութի հաջորդ կադրերում, կարելի է տեսնել, որ ծեծկռտուք է բռնկվում, երբ Ստամբուլի AKP-ի պատգամավոր Մեհմեդ Մետիները հարձակվում է ինձ վրա, ինչը, փաստորեն, ծրագրավորված Լինչի դատաստանի սկիզբն է»,- գրել է Փայլանն իր էջում:

Նա ավելացրել է, որ AKP-ի պատգամավորները վանկարկում էին` «Եկեք այստեղ, Գարոն այստեղ է»` մատնացույց անելով իր անձը և ատելության խոսքեր հնչեցնելով իր հայ ինքնության հասցեին: Պատգամավորը գրել է, որ 20-30 վայրկյանի ընթացքում նա ավելի քան 100 հարված է ստացել: Նա, փաստորեն, թիրախ է դարձել իր հայ լինելու պատճառով, ինչը վկայում է, որ հարձակումները կանխամտածված Լինչի դասատանի փորձ էին AKP պատգամավորների կողմից:

Նրա խոսքով, ինքը դատապարտում է ատելության խոսքերը և ատելության հանցագործությունը՝ ուղղված իր անձի և իր ինքնության դեմ` հավելելով իր մեկնաբանությունը հետևյալ խոսքով. «Եկեք չմոռանանք, որ ֆաշիստները վախկոտ են և կարող են միայն հարձակվել վախկոտի պես և ստորաբար»: -0-