Երևանում Վարդավառի տոնին միացել են նաև 30 ջրցան մեքենաներ (ՖՈՏՈ)

11.07.2021, 14:09
Երևանում Վարդավառի տոնին միացել են նաև 30 ջրցան մեքենաներ.ՖՈՏՈ
Երևանում Վարդավառի տոնին միացել են նաև 30 ջրցան մեքենաներ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր Հայաստանում նշվում է Վարդավառը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը։

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, Երևանի տարբեր հատվածներում տոնը նշող փոքրերին ու մեծերին են միացել նաև Երևանի քաղաքապետարանի ԵԱՍՄ հիմնարկի 30 ջրցանները:

Հայ Առաքելական եկեղեցու օրացույցով այսօր տարվա հինգ տաղավար տոներից մեկն է՝ Քրիստոսի պայծառակերպության օրը, ժողովրդական լեզվով՝ Վարդավառը։-0-