Ոստիկանությունը կրկին զգուշացնում է. սահմանված պահանջները չկատարելը կառաջացնի պատասխանատվություն (ՎԻԴԵՈ)
25.03.2020,
17:55
Ոստիկանությունը կրկին զգուշացնում է. սահմանված պահանջները չկատարելը կառաջացնի պատասխանատվություն. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 24-ի ժամը 23.59-ից ՀՀ ողջ տարածքում գործում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ Պարետի որոշումը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, նշվում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում է խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը. բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Իսկ անձնական տրանսպորտային միջոցներով թույլատրվում է առավելագույնը երկու անձանց (ներառյալ` վարորդը) տեղափոխումը», – նշում են ոստիկանությունից։
Գերատեսչությունից նաև հայտնում են, որ քաղաքացիներն իրենց մոտ պարտադիր պետք է ունենան Պարետի որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրություն և անձը հաստատող փաստաթուղթ։
«ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները հանրապետության ողջ տարածքում իրականացնում և իրականացնելու են ստուգումներ։ Սահմանված պահանջները չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն», – նշում են ոստիկանությունից։
Մարտի 24–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առնվազն մեկ շաբաթով երկրում գործելու են նոր սահմանափակումներ` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։
Загружается новость ... "Лево"

Նա հայտարարեց, որ փողոց դուրս եկած քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, և այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տեղաշարժի տրամաբանության մեջ։ Տեղաշարժի մեջ գտնվող բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ, և պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման։–0–