Ավինյանը ցույց է տվել, թե ինչպես պետք է լրացնել ձևաթուղթը`տեղաշարժման թերթիկը (ՖՈՏՈ)

24.03.2020, 23:26
Ավինյանը ցույց է տվել, թե ինչպես պետք է լրացնել ձևաթուղթը`տեղաշարժման թերթիկը. ՖՈՏՈ
Ավինյանը ցույց է տվել, թե ինչպես պետք է լրացնել ձևաթուղթը`տեղաշարժման թերթիկը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանը ցույց է տվել, թե ինչպես պետք է լրացնել ձևաթուղթը, որը վաղվանից տնից դուրս գալուց յուրաքանչյուրը պետք է ունենա իր մոտ՝ լրացված վիճակում։

«Ընդամենը մի քանի րոպեում կարող եք լրացնել Ձեր տեղաշարժման թերթիկը՝ օգտագործելով ցանկացած ֆորմատի թուղթ ու գրիչ», – նշել է Ավինյանը` հրապարակելով լուսանկար:

Ինչպես այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօրվանից առնվազն մեկ շաբաթով երկրում գործում են նոր սահմանափակումներ` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Նա հայտարարեց, որ փողոց դուրս եկած քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, և այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տեղաշարժի տրամաբանության մեջ։ Տեղաշարժի մեջ գտնվող բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ, և պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման։

ՀՀ ոստիկանությունն իր հերթին հրապարակել է նախազգուշացնող տեսաուղերձ։–0–