Փողոց միայն անձը հաստատող փաստաթղթով և ծայրահեղ անհրաժեշտության դեպքում. այսօրվանից գործում են նոր սահմանափակումներ
24.03.2020,
20:20
Փողոց միայն անձը հաստատող փաստաթղթով և ծայրահեղ անհրաժեշտության դեպքում. այսօրվանից գործում են նոր սահմանափակումներ
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօրվանից առնվազն մեկ շաբաթով երկրում գործում են նոր սահմանափակումներ։
Այս մասին ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այսօրվանից երկրում գործում են նոր սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ հազարավոր ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է և թույլատրվելու է միայն կենսական անհրաժեշտ կազմակերպությունների գործունեությունը, և որ կարևոր է, մարդկանց միայն կենսական անհրաժեշտ տեղաշարժը։
«Փողոց դուրս եկած մեր քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, և այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տեղաշարժի տրամաբանության մեջ»,- ասաց վարչապետը։
«Տեղաշարժի մեջ գտնվող մեր բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ, և պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման», –ընդգծեց վարչապետը։
Նրա խոսքով, այսօրվանից առնվազն մեկ շաբաթով փակ են բոլոր ռեստորանները և սրճարանները, աշխատելու են խանութները, դեղատները, բանկերը։
«Չիշտ է, քաղաքացիները հնարավորություն են ունենալու այցելել խանութ, դեղատուն և բանկեր, բայցև ուզում եմ բոլորիդ խնդրել, որ առավելագույնս օգտվեք օնլայն ծառայություններից՝ օնլայն գնումներ, օնլայն վճարումներ և օնլայն բանկինգ ծառայություններ», – ասաց Փաշինյանը։
Մարտի 24–ի ժամը 18։30–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 249 դեպք։–0–

Загружается новость ... "Лево"