Ոստիկանական ուժերը դուրս եկան հանրապետության փողոցներ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
24.03.2020,
20:55
Ոստիկանական ուժերը դուրս եկան հանրապետության փողոցներ. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանական ուժերն դուրս եկան հանրապետության փողոցներ։
Ինչպես այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօրվանից առնվազն մեկ շաբաթով երկրում գործում են նոր սահմանափակումներ` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։
Նա հայտարարեց, որ փողոց դուրս եկած քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, և այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տեղաշարժի տրամաբանության մեջ։ Տեղաշարժի մեջ գտնվող բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ, և պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման։
ՀՀ ոստիկանությունն իր հերթին հրապարակել է նախազգուշացնող տեսաուղերձ։–0–