Վանաձորում վառվող բնակարանից տանտիրոջը փրկած շտապօգնության աշխատակիցները կպարգևատրվեն. նախարար

03.10.2019, 15:42
Վանաձորում վառվող բնակարանից տանտիրոջը փրկած շտապօգնության աշխատակիցները կպարգևատրվեն:
Վանաձորում վառվող բնակարանից տանտիրոջը փրկած շտապօգնության աշխատակիցները կպարգևատրվեն. նախարար

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վանաձորում վառվող բնակարանից տանտիրոջը փրկած շտապօգնության աշխատակիցները կպարգևատրվեն Առողջապահության նախարարության շնորհակալագրերով։

Այս մասին Facebook–յան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

Հոկտեմբերի 2-ին, Վանաձորում, բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Մինչ հրշեջների դեպքի վայր ժամանելը` տեղում են եղել Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը՝ վարորդ Կարեն Գրիգորյանը և շտապօգնության բժիշկ Տիգրան Աղաբեկյանը: 

«Վերջիններս վտանգելով իրենց կյանքը` պատշգամբից մտել են այրվող բնակարան և այրվածքներ ստացած ու ծխահարված տանտիրոջը տեղափոխել բժշկական կենտրոն։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել տղաներին` իրենց անձնուրաց աշխատանքի համար։ Նրանք առաջիկայում կպարգևատրվեն առողջապահության նախարարության շնորհակալագրերով», – նշել է գերատեսչության ղեկավարը։–0–