ԱԺ պատգամավորներից ևս մեկը վարակվել է կորոնավիրուսով, նա նշել է ախտանիշերը
25.06.2020,
16:21
ԱԺ պատգամավորներից ևս մեկը վարակվել է կորոնավիրուսով, նա նշել է ախտանիշերը
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։
Այս մասին նա հայտնել է Facebook–յան իր էջում
«Սիրելի ընկերներ, քիչ առաջ ստացա իմ թեստի դրական պատասխանը: Գիտեմ, որ լրատվամիջոցներում մինչ այս պահն էր նման լուր պտտվում, բայց դրա մասին հաջորդ դասին...Ցանկանում եմ տեղյակ պահել, որ ինձ լավ եմ զգում: Հիվանդությունն ինձ մոտ ընթանում է հետևյալ ախտանշաններով` աչքերի շուրջ ցավ, մեջքի մկանային ցավ և ջերմություն, բայց ոչ բարձր: Ժամանակ առ ժամանակ տեղյակ կպահեմ ընթացքի մասին: Շնորհակալ եմ բոլորին ցուցաբերած հոգատարության համար», – նշել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ կորոնավիրուս է ախտորոշվել իմքայլականներ Վիկտոր Ենգիբարյանի և Քրիստինե Պողոսյանի մոտ։
Հունիսի 23–ին կորոնավիրուս էր ախտորոշվել ԱԺ փոխխոսնակ ԲՀԿ–ական Վահե Էնֆիաջյանի մոտ։–0–
Загружается новость ... "Лево"