14 ժամ փակ են լինելու Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ

04.10.2018, 23:15
Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ 14 ժամ փակ են լինելու:
14 ժամ փակ են լինելու Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ 14 ժամ փակ են լինելու, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

«Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված՝ մայրաքաղաքի Ազնավուրի հրապարակում կազմակերպվելիք միջոցառման կապակցությամբ հոկտեմբերի 5-ին՝ ժ. 10:00-24:00-ն փակ է լինելու Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածը: Խնդրում ենք Աբովյան փողոցի նշված հատվածում զերծ մնալ մեքենաներ կայանելուց: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը», – նշվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է կառավարության Facebook–յան էջում, շանսոնյեի հիշատակի կապակցությամբ կկազմակերպվեն հետևյալ միջոցառումները. հոկտեմբերի 5-ին ժամը 12:00-ին` ուղիղ հեռարձակում Ֆրանսիայից, հոկտեմբերի 5-ին ժամը 19:00-ին` Շառլ Ազնավուրին նվիրված ֆիլմ-համերգաշարի ցուցադրություն, հոկտեմբերի 5-ին ժամը 21:00-ին` Մոմերով երթ Շառլ Ազնավուրի հրապարակից դեպի կեցավայր (Կասկադ)։–0–