Մահացել է Աբովյանում գիշերային ակումբի դանակահարված տնօրենը
08.11.2016,
18:39
Այսօր մահացել է Աբովյանում գտնվող «Օլե» ակումբի տնօրեն Մամիկոն Գրիգորյանը, որին դանակահարել էին հոկտեմբերի 30–ին։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր մահացել է Աբովյանում գտնվող «Օլե» ակումբի տնօրեն Մամիկոն Գրիգորյանը, որին դանակահարել էին հոկտեմբերի 30–ին, հաղորդում է pastinfo–ն։
Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, բժիշկները Գրիգորյանին վիրահատել են 8 ժամ և գլխից հանել են դանակը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 02։25-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կյանքի համար վտանգավոր՝ «գանգի ձախ քունքային շրջանի դանակահարություն՝ դանակի առկայությամբ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Մ.Գրիգորյանը։
Պարզվել է Աբովյանում տեղի ունեցած դանակահարության շարժաթիռը. հայտնի է նաև կասկածյալի ինքնությունը>>
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով, ձեռնարկվել անհրաժեշտ անհետաձգելի գործողություններ տղամարդու՝ մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կատարված քննությամբ պարզվել է, որ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքը տղամարդուն պատճառվել է Աբովյան քաղաքում գործող ակումբներից մեկի մոտ՝ հաճախորդներից մեկի կողմից։ Պարզվել է նաև շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։
ՀՀ ՔԿ-ն նաև հայտնում է, որ քրեական գործով հետախուզում է հայտարարվել ակումբի տնօրենին դանակահարած անձի նկատմամբ։–0–