Պարզվել է Աբովյանում տեղի ունեցած դանակահարության շարժաթիռը. հայտնի է նաև կասկածյալի ինքնությունը

31.10.2016, 15:43
Պարզվել է Աբովյանում այս գիշեր տեղի ունեցած դանակահարության շարժաթիռը, հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Պարզվել է Աբովյանում տեղի ունեցած դանակահարության շարժաթիռը. հայտնի է նաև կասկածյալի ինքնությունը
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Պարզվել է Աբովյանում այս գիշեր տեղի ունեցած դանակահարության շարժաթիռը, հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ակումբի տնօրենին դանակահարելու դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, 2016թ հոկտեմբերի 30-ին ժամը 02։25-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կյանքի համար վտանգավոր՝ «գանգի ձախ քունքային շրջանի դանակահարություն՝ դանակի առկայությամբ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ՝ Մ.Գրիգորյանը, ով հայտնել է, որ իրեն դանակահարել են:

Աբովյանում 8–ժամանոց վիրահատության ընթացքում բժիշկներին հաջողվել է հանել դանակը վիրավորի գլխից>>

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով, ձեռնարկվել անհրաժեշտ անհետաձգելի գործողություններ տղամարդու՝ մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Կատարված քննությամբ պարզվել է, որ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքը տղամարդուն պատճառվել է Աբովյան քաղաքում գործող ակումբներից մեկի մոտ՝ հաճախորդներից մեկի կողմից։ Պարզվել է նաև շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը և հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել մի շարք վկաներ, առգրավվել հանցագործության գործիք հանդիսացող դանակը, քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել փորձաքննություններ։–0–