Հանգստյան օրերի` հոկտեմբերի 29–30–ի առավել ուշագրավ նորությունները
31.10.2016,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հանգստյան օրերի` հոկտեմբերի 29–30–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հանգստյան օրերի` հոկտեմբերի 29–30–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- Կապանում հակառակորդի լքած հենակետերում հայտնաբերված զինամթերքը ոչնչացվել է ՀՀ ԶՈՒ ջանքերով։
- Վանաձորում տեխնոլոգիական կենտրոն է բացվել` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ։
- Երևանում գրանցվել է հերթական նորածնային մահվան դեպքը։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի խոսքով, երեխան ծնվել է բնածին երկու ծանր՝ կյանքի հետ անհամատեղելի արատներով։
- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Վանաձորում ֆուտբոլի ակադեմիայի բացումից հետո անդրադարձել է հայկական ֆուտբոլին առնչվող մի շարք հարցերի: Նա նաև նշել է, որ զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ։
- Առաջիկա օրերին հանրապետության տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում. սպասվում են առատ տեղումներ։-0-