Հայրապետյան. Արթուր Պետրոսյանին ազատություն է տրված ֆուտբոլիստների ընտրության հարցում

29.10.2016, 20:10
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Վանաձորում ֆուտբոլի ակադեմիայի բացումից հետո անդրադարձել է հայկական ֆուտբոլին առնչվող մի շարք հարցերի:
Հայրապետյան. Արթուր Պետրոսյանին ազատություն է տրված ֆուտբոլիստների ընտրության հարցում

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Վանաձորում ֆուտբոլի ակադեմիայի բացումից հետո անդրադարձել է հայկական ֆուտբոլին առնչվող մի շարք հարցերի:

Խոսելով առաջիկայում Հայաստանի հավաքականը գլխավորող Արթուր Պետրոսյանի մասին՝ Հայրապետյանը նշել է մանրամասները.

«Ես նշանակում եմ մարզիչ, ինքն ընտրում է օգնականներին և ձևավորում է երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը: Պետրոսյանը մարզչական մեծ փորձ է ձեռք բերել: Գտնում եմ, որ ժամանակն է», – նշել է Հայրապետյանը, գրում է armsport–ը։

Նրա խոսքով, մարզչի հետ կքնվելու է 2 տարվա պայմանագիր:

«Ես առաջարկել եմ 4 տարվա պայմանագիր, սակայն նա հրաժարվել է՝ ասելով, որ եթե ստացվի, կերկարաձգենք», – ասել է Հայրապետյանը։

Նրա խոսքով, Արթուր Պետրոսյանին ազատություն է տրված ֆուտբոլիստների ընտրության հարցում:

«Չեն հրավիրվի այն խաղացողները, որոնք, գտնում եմ, խախտել են հավաքականի կարգապահությունը և վնաս են բերել ազգային թիմին. օրինակ Յուրա Մովսիսյանը և Ռոբերտ Արզումանյանը։ Իմ իրավունքն է, ես թույլ չեմ տա հրավիրել նրանց: Նրանք չեն կարող լինել ազգային հավաքականում», – նշել է Հայրապետյանը։-0-