Հանգստյան օրերի` հոկտեմբերի 15–16–ի առավել ուշագրավ նորությունները
08:00
17 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հանգստյան օրերի` հոկտեմբերի 15–16–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Շաբաթ առավոտյան զինծառայող է զոհվել Ղարաբաղի հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի ավագ տեսուչը։
Հոկտեմբերի 14–ին Հյուսիսային Օսեթիայում վթարի ենթարկված Մոսկվա–Երևան ավտոբուսն աշխատում էր առանց ՌԴ տրանսպորտի նախարարության թույլտվության: Միաժամանակ հայտնի է դարձել, որ այս վթարից հետո կսկսեն գործել Մոսկվա-Երևան ավտոբուսային պաշտոնական երթուղիներ։ Համացանցում հրապարակվել է բացառիկ տեսանյութ, որը նկարահանվել է Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից րոպեներ անց։-0-
Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ Տեսչական մարմնի կողմից տրվել է 15․05․2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացելու կարգադրագիր
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում