429.84
4.38
403
+20
Եղանակը Երևանում
Հայ

Քրեական գործ է հարուցվել նախօրեին ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ

14:11
16 Հոկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Վահագն Գագիկի Վիրաբյանի սպանության դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Նախնական տվյալներով՝ 15.10.2016թ.՝ ժամը 08:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության նշանակված ժամկետային զինծառայող, շարքային Վահագն Գագիկի Վիրաբյանի ուղղությամբ արձակվել են կրակոցներ՝ վերջինիս պատճառելով մահացու հրազենային վիրավորումներ:

Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), կատարվում է նախաքննություն:

Կատարվել են դեպքի վայրի, դիակի արտաքին զննություններ, վերցվել փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել փորձաքննություններ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում հայտնաբերվել է հրազենը, որով զինծառայողի ուղղությամբ արձակվել են կրակոցները եւ թե ում է եղել այն ամրակցված։

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրենք լրացուցիչ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
31 Հոկտեմբերի 2023
Ժամանավորապես կսահմանափակվի Երևանը մարզերից մեկին կապող ճանապարհի երթևեկը
Ժամանավորապես կսահմանափակվի Երևանը մարզերից մեկին կապող ճանապարհի երթևեկը
15:30
31 Հոկտեմբերի 2023
Երասխի մետաղաձուլական գործարանը կկառուցվի մոտակա այլ վայրում․ Քերոբյան
Անդրադառնալով հարցին, թե արդյոք կառուցվող գործարանի վայրի տեղափոխություն լինելու է, Քերոբյանը կարճ պատասխանել է․ «Մոտակայքում»
15:24
31 Հոկտեմբերի 2023
Վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի երկու առանցքային փողոցներում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի երկու առանցքային փողոցներում․ ՍԽԵՄԱ
15:15
31 Հոկտեմբերի 2023
Արձանագրվում է ՍՇՎ–ի ակտիվություն․ ԱՆ–ն հիվանդությունը կանխարգելելու խորհուրդներ է տալիս
Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն
13:23
31 Հոկտեմբերի 2023
5,5 մլրդ դրամ կհատկացվի Երևանի մետրոյի վերանորոգման և նոր կայարանի շինարարության համար
5,5 մլրդ դրամ կհատկացվի Երևանի մետրոյի վերանորոգման և նոր կայարանի շինարարության համար
12:36
31 Հոկտեմբերի 2023
Գյումրիում մեկնարկել է սոցիալական բնակարանների կառուցման նոր ծրագիրը
Գյումրու «Մսի կոմբինատ» թաղամասում տրվել է սոցիալական բնակարանների կառուցման նոր ծրագրի մեկնարկը
11:02
31 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:00
31 Հոկտեմբերի 2023
ԵԽ–ն Հայաստանին կտրամադրի աջակցության համալիր փաթեթ
ԵԽ–ն Հայաստանին կտրամադրի աջակցության համալիր փաթեթ
22:16
30 Հոկտեմբերի 2023
Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. հատուցվել է Հայաստանին պատճառված վնասի մի մասը՝ 208 մլն դրամը
Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. հատուցվել է Հայաստանին պատճառված վնասի մի մասը՝ 208 մլն դրամը
15:28
30 Հոկտեմբերի 2023
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի Սարալանջի և Դավթաշեն–Աշտարակ խճուղիներում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի Սարալանջի և Դավթաշեն–Աշտարակ խճուղիներում․ ՍԽԵՄԱ
13:14
30 Հոկտեմբերի 2023
Մարտունիում հյուծված վիճակում հայտնաբերվել է Կարմիր գրքում ներառված հազվագյուտ տեսակի սև անգղ (ՖՈՏՈ)
Անգղը ներառված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում․ ՖՈՏՈ