Բեսլանի մոտակայքում տեղի ունեցած վթարից հետո կսկսեն գործել Մոսկվա-Երևան ավտոբուսային պաշտոնական երթուղիներ
15.10.2016,
18:47
Բեսլանի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո«Փոխադրումների կազմակերպիչ» ՊՀՀ-ն կազմակերպում է Մոսկվա-Երևան-Մոսկվա երթուղով ընթացքող ավտոբուսների պաշտոնական երթուղիներ։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բեսլանի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո«Փոխադրումների կազմակերպիչ» ՊՀՀ-ն կազմակերպում է Մոսկվա-Երևան-Մոսկվա երթուղով ընթացքող ավտոբուսների պաշտոնական երթուղիներ։
Հոկտեմբերի 14-ին առավոտյան` Երևանի ժամանակով ժամը 05.30-ի սահմանում, Վլադիկավկազ քաղաքի մոտ` շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին։ Նախնական տվյալներով, ավտոբուսում եղել է 45-52 մարդ: Վթարի հետևանքով զոհվել է ազգությամբ հայ 2 ՀՀ քաղաքացի, ազգությամբ ռուս 3 ՌԴ քաղաքացի: Ուրբաթ երեկոյան ՌԴ ԱԻՆ-ի ինքնաթիռը Երևան է տեղափոխել վթարի ենթարկված 29 ուղևորի և զոհվածներից մեկի դին:
«Ուղևորների հարմարության համար կազմակերպվում են Մոսկվա-Երևան-Մոսկվա երթուղով ընթացող պաշտոնական երթուղիներ: Այս երթուղու վրա կաշխատեն «Գոլդեն Տրանս-Տուր» և «Եվրասիա» ընկերությունները: Երևան ավտոբուսները կմեկնեն «Հարավային դարպասներ» ավտոկայանից», - հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՊՀՀ-ին:
Մոսկվա–Երևան երթուղով ընթացող «Mercedes» մակնիշի ավտոբուսը ողջ ընթացքով մխրճվել է մայթեզրին կանգառած «Սկանիա» ավտոգնացին: Ավտոբուսի դիմացի հատվածն ամբողջությամբ վնասվել է, իսկ ավտոգնացի երկաթյա ձողերը մխրճվել են վարորդների խցիկի մեջ, որտեղ գտնվում էին ավտոբուսի երկու վարորդները:
Նախնական տվյալներով, ավտոբուսն արգելակման ուղի չի ունեցել: Որոշ փորձագետներ հակված են այն վարկածին, որ վարորդը կարող էր քնած լինել ղեկին: Վթարի վայրում ապակու բեկորներ են, ավտոբուսը լուրջ վնասված է, ասֆալտին արյան հետքեր են և ուղևորների իրերը: Վնասվել են նաև ավտոգնացի վրա գտնվող մեքենաները: –0–