498.82
6.81
472.64
+18
Եղանակը Երևանում
Հայ

Բեսլանի մոտակայքում վթարի ենթարկված Մոսկվա–Երևան ավտոբուսը չի ունեցել ուղևորափոխադրումների թույլտվություն

11:31
15 Հոկտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ առավոտյան Հյուսիսային Օսեթիայում վթարի ենթարկված Մոսկվա–Երևան ավտոբուսն աշխատում էր առանց ՌԴ տրանսպորտի նախարարության թույլտվության:

«Նախօրեին Բեսլանում վթարի ենթարկված ավտոբուսի մասին տվյալները բացակայում են ՌԴ տրասպորտի նախարարության միջազգային ավտոբուսային կանոնավոր երթուղիների ռեեստրում։ Ավտոբուսը դուրս է եկել Մոսկվայից հոկտեմբերի 13-ին: Քաղաքի ավտոկայարաններում չկան տվյալներ այս երթուղու մասին», - հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Փոխադրումների կազմակերպիչ» ՊՀՀ-ի մամուլի ծառայությանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ միջազգային երթուղով պաշտոնապես աշխատելու համար փոխադրողը պետք է պայմանագիր կնքի ավտոկայանի հետ և ստանա ՌԴ տրանսպորտի նախարարության համաձայնագիրը:

«Օգտվելով «անօրինական» փոխադրողների ծառայություններից` ուղևորներն իրենց կյանքը վտանգի են ենթարկում: Նման ավտոբուսների վարորդները հաճախ երթուղուց առաջ չեն անցնում բժշկական զննում, տեխնիկական զննում, և նման ավտոբուսների վերանորոգումը կանոնավոր բնույթ չի կրում», - նշել են հաստատության մամուլի ծառայությունից:

Հոկտեմբերի 14-ին առավոտյան` Երևանի ժամանակով ժամը 05.30-ի սահմանում, Վլադիկավկազ քաղաքի մոտ` շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին։ Նախնական տվյալներով, ավտոբուսում եղել է 45-52 մարդ: Վթարի հետևանքով զոհվել է ազգությամբ հայ 2 ՀՀ քաղաքացի, ազգությամբ ռուս 3 ՌԴ քաղաքացի: Ուրբաթ երեկոյան ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը Երևան է տեղափոխել վթարի ենթարկված 29 ուղևորի և զոհվածներից մեկի դին:

Մոսկվա–Երևան երթուղով ընթացող «Mercedes» մակնիշի ավտոբուսը ողջ ընթացքով մխրճվել է մայթեզրին կանգառած «Սկանիա» ավտոգնացին: Ավտոբուսի դիմացի հատվածն ամբողջությամբ վնասվել է, իսկ ավտոգնացի երկաթյա ձողերը մխրճվել են վարորդների խցիկի մեջ, որտեղ գտնվում էին ավտոբուսի երկու վարորդները:

Նախնական տվյալներով, ավտոբուսն արգելակման ուղի չի ունեցել: Որոշ փորձագետներ հակված են այն վարկածին, որ վարորդը կարող էր քնած լինել ղեկին: Վթարի վայրում ապակու բեկորներ են, ավտոբուսը լուրջ վնասված է, ասֆալտին արյան հետքեր են և ուղևորների իրերը: Վնասվել են նաև ավտոգնացի վրա գտնվող մեքենաները: –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:42
10 Մայիսի 2022
Ողբերգական դեպք Լոռիում. քարափից կին է ընկել ու մահացել
Ողբերգական դեպք Լոռիում. քարափից կին է ընկել ու մահացել
11:30
10 Մայիսի 2022
Արմինեին մոտ 10 կմ գետը տարել է. նոր մանրամասներ ողբերգական դեպքից
Արմինեին մոտ 10 կմ գետը տարել է. նոր մանրամասներ ողբերգական դեպքից
10:43
10 Մայիսի 2022
Վրաստան–Ադրբեջան գոտում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում
Վրաստան–Ադրբեջան գոտում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում, էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 5 բալ
20:25
09 Մայիսի 2022
Լոռու մարզում ողբերգական պատահարի հետևանքով մահացել է սիրված հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը (ՖՈՏՈ)
Լոռու մարզում ողբերգական պատահարի հետևանքով մահացել է սիրված հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը. ՖՈՏՈ
17:56
08 Մայիսի 2022
Լոռու մարզում գետից 49-ամյա տղամարդու դի է դուրս բերվել, նա որոնվում էր որպես անհետ կորած
Լոռու մարզում գետից 49-ամյա տղամարդու դի է դուրս բերվել, նա որոնվում էր որպես անհետ կորած
19:38
07 Մայիսի 2022
33-ամյա Աննա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
33-ամյա Աննա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
11:41
06 Մայիսի 2022
35–ամյա կնոջ դին հայտնաբերվել է գլխի վնասվածքով. սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինը. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
35–ամյա կնոջ դին հայտնաբերվել է գլխի վնասվածքով. սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինը. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
11:12
06 Մայիսի 2022
Սարսափելի ավտովթար Երևանում. Toyota–ն մխրճվել է սյան մեջ, 31–ամյա վարորդը տեղում մահացել է
Սարսափելի ավտովթար Երևանում. Toyota–ն մխրճվել է սյան մեջ, 31–ամյա վարորդը տեղում մահացել է
10:54
06 Մայիսի 2022
Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորակն է գցել հայկական տաքսին. Վրթանեսյան (ՖՈՏՈ)
Արցախում ադրբեջանական ռազմական շարասյան մեքենան հրել ու ձորակն է գցել հայկական տաքսին. Վրթանեսյան. ՖՈՏՈ
21:10
05 Մայիսի 2022
Ողբերգական դեպք Երևանում. երթուղայինի 51-ամյա վարորդը հանկարծամահ է եղել
Երթուղայինի վարորդն ավտոբուսը վարելիս հանկարծամահ է եղել
21:04
05 Մայիսի 2022
Հարուցվել է քրեական գործ՝ դերասան Սոս Ջանիբեկյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ (ՎԻԴԵՈ)
Քաղաքական ընդդիմության երթի մասնակիցներից մեկը ձեռքին եղած առարկայով բռնություն է գործադրել դերասանի նկատմամբ. ՎԻԴԵՈ
14:21
05 Մայիսի 2022
Երևանում կնոջ դաժան սպանության հետքերով. հայտնի են կասկածյալն ու մի շարք հանգամանքներ
Երևանում կնոջ դաժան սպանության հետքերով. հայտնի են կասկածյալն ու մի շարք հանգամանքներ