438.97
4.35
404.36
+9
Եղանակը Երևանում
Հայ

Ողջ ճշմարտությունը բժշկական դիմակների մասին. ինչպես կրել և երբ են դրանք վտանգավոր

21:47
26 Մայիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում կորոնավիրուսի տարածման ֆոնին մայիսի 25–ից սահմանվում է պարտադիր «դիմակային ռեժիմ»։ Այսուհետ հայաստանցիները պարտավոր են կրել պաշտպանիչ դիմակներ ոչ միայն փակ տարածքներում, այլև բաց։

Ռեժիմը խախտելու համար նախատեսված է տուգանք նվազագույն աշխատավարձի 10–ապատիկի չափով` 10 հազար դրամ կամ մոտ 20 դոլար։ Սակայն ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, քանի որ որոշ դեպքերում չի կարելի կրել դիմակ, քանի որ այն վտանգավոր է առողջության համար։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է պարզել, թե ում է հակացուցված դիմակը և դիմել է մասնագետներին` թերապևտ–թոքաբան Անդրանիկ Ոսկանյանին, ՀՀ ԱՆ համաճարակաբան Ռոմելլա Աբովյանին, ԱՆ մանկաբույժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանին։

Загружается новость ... "Лево"


Ու՞մ, որտե՞ղ և ինչու՞ է պետք կրել դիմակ

Թոքաբան Անդրանիկ Ոսկանյան. բժշկական դիմակների կրումն արդյունավետ է ու անհրաժեշտ, սակայն անգամ դիմակները 100%–ով չեն պաշտպանում վիրուսներից։ Դա ի զորու չի անել պաշտպանության ոչ մի միջոց։

Դիմակները պաշտպանում են խոշոր կաթիլներից, որոնք տարածվում են խոսակցության և հազի ժամանակ։ Այդուհանդերձ, դիմակ պետք է կրեն բոլորն ու ամենուր, որտեղ կա վարակվելու վտանգ, հատկապես` մարդաշատ վայրերում։

Համաճարակաբան Ռ. Աբովյան. դիմակները պետք է օգտագործել փակ տարածքներում վարակի տարածումը կանխելու համար, որտեղ կարող է լինել մարդաշատ և անհնար է պահպանել սոցիալական հեռավորություն։

Դիմակ կրելը հատկապես կարևոր է սուր շնչառական հիվանդություններ ունեցողների և արդեն հաստատված կորոնավիրուսով վարակակիրների, ինչպես նաև այն մարդկանց համար, ովքեր բուժհաստատություններում և տանը խնամում են վարակակիրներին։

Загружается новость ... "Право"

Ո՞ւմ է հակացուցված դիմակը

Թոքաբան Ա. Ոսկանյան. բժշկական դիմակի կրման հակացուցում գրեթե չկա։ Կան մարդիկ, ովքեր չեն կարողանում դիմակ կրել։ Օրինակ եթե մարդն ինչ-որ հիվանդություն ունի, կամ գտնվում է ծանր վիճակում, և դիմակը նրան ուղղակի «կխեղդի»։ Այդ պատճառով գործի են անցնում պաշտպանության այլ մեթոդներ, օրինակ՝ մեկուսացումը։

Համաճարակաբան Ռ. Աբովյան. դիմակ կրելու հակացուցում կարող են ունենալ ալերգիկները։ Ավելի լավ կլինի, եթե այդ քաղաքացիները սահմանափակեն շփումն ու ժամանակը, երբ ստիպված են դիմակ կրել։ Օրինակ, բացառեն խանութ գնալը և այլ մարդաշատ վայրեր այցելելը։ Որպես դիմակ կրելու այլընտրանք կարող է ծառայել սոցիալական հեռավորության պահմանումը և ձեռքերի հաճախակի ախտահանումը։

Արդյոք արդյունավե՞տ է դիմակը փողոցում

Համաճարակաբան Ռ. Աբովյան. բացօթյա տարածքում, օրինակ՝ այգում, բացօթյա սրճարանում, ավտոբուսի կանգառում դիմակ կրելն իմաստ չունի՝ սոցիալական հեռավորության պահպանման պայմանում, քանի որ հեռավորությունը թույլ է տալիս նվազեցնել վարակման ռիսկը։

Загружается новость ... "Лево"

Կարո՞ղ է դիմակ կրելն ազդել առողջության վրա

Թոքաբան Ա. Ոսկանյան. դիմակները պետք չէ մշտապես կրել, եթե անգամ առողջ մարդը կրի դրանք ամբողջ օրը, ապա կարող է հիվանդանալ, քանի որ դիմակը խանգարում է շնչառությանը և վատացնում գազափոխանակությանը:

Դիմակի վրա կուտակվում են թքի կաթիլներ`հարյուրավոր մանրէներով, և դրանց կոնցենտրացիան աստիճանաբար ավելանում է:

 Բնական է, որ դա կարող է վնասել առողջությանը, այդ պատճառով պետք չէ դիմակը կրել օրուգիշեր, այլ միայն պոտենցիալ ռիսկային իրավիճակներում:

Երեխաներին կարելի՞ է դիմակ կրել

ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյան. երեխաներին անհրաժեշտ է դիմակ կրել 2 տարեկանից՝ վարակվելուց պաշտպանվելու համար: Դա անհրաժեշտ է նաև երեխաների կողմից վարակի տարածումը կանխելու համար, քանի որ նրանց մոտ հիվանդությունը կարող է ասիմպտոմ լինել:

Բնական է, որ երեխան ժամերով և օրերով դիմակ չի կրելու: Կրել անհրաժեշտ է միայն ռիսկային իրավիճակներում` փակ տարածքներում, բժշկական հաստատություններում: Այդ դեպքում դիմակի կրումը ոչ մի էական ու երկարատև ազդեցություն չի ունենա երեխայի առողջության վրա:

Իսկ որպեսզի երեխան ցանկանա դիմակ կրել, պետք է այդ պրոցեսը վերածել խաղի։

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:

 Ընդ որում մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ, որոնք հանվել են մայիսի 4-ից, իսկ արդեն մայիսի 18-ից վերականգնվել է հասարակական տրանսպորտի, մարզասրահների, մանկապարտեզների և հանրային սննդի կետերի աշխատանքը:

Մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7402 դեպք, որոնցից 3220-ն` առողջացած, 91-ը` մահվան ելքով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը