Շաբաթվա կարևորագույն նորությունների հնգյակը

08.11.2015, 16:02
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է նախորդ շաբաթվա կարևորագույն նորությունների հնգյակը։
Շաբաթվա կարևորագույն նորությունների հնգյակը
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է նախորդ շաբաթվա կարևորագույն նորությունների հնգյակը։
  • Հարավային Սուդանում կործանվել է АН-12 ինքնաթիռը։ Տարբեր տվյալներով` զոհվել է 40 մարդ, այդ թվում` անձնակազմի վեց անդամ, որոնցից հինգը ՀՀ քաղաքացիներ էին և մեկը` Ռուսաստանի քաղաքացի, որն էթնիկ հայ էր։ Այս պահին հայ և ռուս դիվանագետներնաշխատում են զոհվածների աճյունները հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։
  • Նոյեմբերի 5-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերով կոմիտեն հավանություն է տվել «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի օկուպացված այլ տարածքներում» սադրիչ վերնագրով հակահայկական բանաձևին: Զեկույցի հեղինակը բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերն է: Հայաստանում և Արցախում վստահ են, որ փաստաթղթի համար վճարվել է ադրբեջանական նավթադոլարներով: Բանաձևի ընդունման կապակցությամբ դժգոհություն է հայտնել նաև ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
  • Նոյեմբերի 6-ին կայացել է Դորտմունդի «Բորուսիայի» և Ադրբեջանի «Գաբալայի» Եվրոպայի լիգայի խմբային փուլի` երկար սպասված հանդիպումը, որում գերմանական թիմում հանդես է եկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Գերմանացիները հաղթանակ են տարել խաղում 4:0 հաշվով: Մխիթարյանը փայլուն ելույթ ունեցավ` աչքի ընկնելով գեղեցիկ գոլով և գոլային փոխանցումով: Բաքվում հոկտեմբերի 22-ին անցկացված առաջին խաղին Մխիթարյանը չէր մեկնել` անվտանգության նկատառումներից ելնելով:
  • Ադրբեջանը վերջին շաբաթվա ընթացքում չի դադարել կրակոցները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Նոյեմբերի 5-ին ադրբեջանական ԶՈՒ թիրախ է դարձել ռուսական «ֆուռը»: Տվյալ փաստով Հայաստանի քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ երկու հոդվածներով` մահափորձ և դիտավորությամբ գույքի վնասելն ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ կրոնական ֆանատիզմի հիման վրա: Բեռնատարի վարորդը` ՌԴ քաղաքացի Ա.Էլդզարովը, տուժած է ճանաչվել: