Տուլայի ՃՏՊ-ի 9-րդ զոհը. ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 68-ամյա տուժածը մահացել է
07.11.2015,
13:04
Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 68-ամյա կինը, որն ուներ գլխուղեղի ծանր վնասվածք, նոյեմբերի 7-ի լուսադեմին մահացել է. տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 68-ամյա կինը, որն ուներ գլխուղեղի ծանր վնասվածք, նոյեմբերի 7-ի լուսադեմին մահացել է. տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
«Տուլայից ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի անդամ Գագիկ Միրիջանյանի փոխանցմամբ՝ վթարին հաջորդող երեք օրերի ընթացքում հիվանդի մոտ հինգ անգամ արձանագրվել էր սրտի կանգ: Կինը Ուզլովսկայա բժշկական կենտրոնում գտնվում էր բժիշկների մշտական հսկողության ներքո, սակայն այսօր սրտի վեցերորդ կանգի արձանագրման հետևանքով նրա կյանքը չհաջողվեց փրկել: Հիվանդն ուներ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ»,-ասված է հաղորդագրությունում:
Նախարարության փոխանցմամբ`Ուզլովսկայա բժշկական կենտրոնում բուժում ստացող երկու հիվանդներից մեկը, որն ունի ողնաշարի կոտրվածք ռեանիմոբիլով արդեն տեղափոխվել է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ:
Բազմաբեկորային կոտրվածքներ ունեցող մեկ այլ տուժածի առողջական վիճակը վիրահատությունից հետո կայունացել է: Նա ևս այսօր ուղղաթիռով կտեղափոխվի Մոսկվա:
Վերադարձ, որը ողբերգություն դարձավ>>
Վթարի հետևանքով տուժած մյուս 9 հիվանդների առողջական վիճակը կայունացել է
«Հայգեր» մակնիշի ուղևորատար ավտոբուսը Տուլայի մարզի Ուզլովայա շրջանում կողաշրջվել է «Դոն» ավտոճանապարհին նոյեմբերի 3–ի լույս գիշերը։ «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ին պատկանող ավտոբուսում եղել է 63 մարդ: Վթարի հետևանքով զոհվել է 8 մարդ, իսկ 35 մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ավտոբուսի վարորդը 2 ամսով կալանավորվել է: -0-