Վերադարձ, որը ողբերգություն դարձավ
06.11.2015,
13:47
Մոսկվա–Երևան ավտոբուսի 60 ուղևորների վերադարձը հայրենիք ողբերգություն դարձավ։ Նրանց մեծամասնությունն աշխատում է Ռուսաստանում։ Իսկ ութ ուղևորների համար այդ ճանապարհորդությունը վերջինը դարձավ...
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվա–Երևան ավտոբուսի 60 ուղևորների վերադարձը հայրենիք ողբերգություն դարձավ։ Նրանց մեծամասնությունն աշխատում է Ռուսաստանում։ Իսկ ութ ուղևորների համար այդ ճանապարհորդությունը վերջինը դարձավ...
Հիշեցնենք, որ «Հայգեր» մակնիշի ուղևորատար ավտոբուսը կողաշրջվել է Տուլայի մարզի «Դոն» ավտոճանապարհին նոյեմբերի 3–ի լույս գիշերը։ ՃՏՊ–ում տուժել է ավելի քան 30 մարդ։
Ռուս քննիչները վթարի վարկածներ ունեն >>
Նախօրեի երեկոյան Ռուսաստանի ԱԻՆ հատուկ չվերթով Երևան վերադարձան այդ վթարի 32 տուժածներ, ինչպես նաև կառավարության պատվիրակության անդամները։

Ավտոբուսի ուղևորներից մեկը, ով ձեռքի վնասվածք է ստացել, չցանկացավ ներկայանալ, բայց խոստովանեց, որ այլևս երբեք չի ճանապարհորդի տրանսպորտային միջոցով։
«Դա առաջին և վերջին անգամն էր։ Չեմ կարող բառերով փոխանցել, թե ինչ եմ զգացել։ Գիտակցության եմ եկել միայն ավտոբուսի շրջվելուց հետո։ Չէի հավատում, որ ողջ եմ մնացել»,– ասաց իրադարձությունների մասնակիցը։
Ականատեսների և հարազատների վկայությունները

Ավտոբուսի գրեթե բոլոր ուղևորները վթարի պահին քնած են եղել և ոչինչ չեն կարող ասել պատճառի մասին։ Ճիշտ է, ոմանց ականջին հասել է, թե անցորդ մի երիտասարդ ասել է, որ վարորդը խոսում էր հեռախոսով, որն ընկավ նրա ձեռքից։ Այն բարձրացնելու ժամանակ վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսը շրջվել է։
Ուղևորներն արթնացել են նրանից, որ ավտոբուսը հորիզոնական դիրքում էր։ Այնուհետև խուճապ ու քաոս է սկսվել։ Նրանք, ովքեր նվազագույն վնասվածքներ են ստացել, մինչև փրկարար ծառայությունների ժամանելը, սկսել են օգնել դուրս բերել վիրավորներին և զոհվածներին։
«Իմ փեսան` Սիմոն Կարախանյանը, ուսի վնասվածք էր ստացել։ Նա օգնում էր դուրս բերել տուժածներին։ Արթնացել էր նրանից, որ դուրս էի շպրտվել ավտոբուսի հակառակ կողմը։ Ավտոբուսում լաց, հառաչանքներ, օգնության կանչեր էին լսվում։ Արյուն էր ամենուր»,– պատմեց դիմավորողներից մեկը։
Ավտոբուսի ուղևորներից մեկի` Կարեն Սաֆարյանի մայրը որդու խոսքերից պատմեց, որ «ավտոբուսում խուճապ էր տիրում»։
«Մենք բոլորս նրան անհամբեր սպասում ենք։ Օդանավակայան էինք բերել նորածին երեխային, ում Կարենը դեռ չի տեսել, քանի որ աշխատում էր Ռուսաստանում»,– ասաց Սոֆիկը։
Ըստ նրա, որդին Հայաստան էր վերադառնում մեկուկես ամիս անց, որ տեսնի ընտանիքին։
«Ի՞նչ արած։ Հայաստանում աշխատանք չկա, ստիպված մեկնեց։ Մենք շատ շնորհակալ ենք ռուսներին, որ մերոնք հնարավորություն ունեն այնտեղ աշխատելու։ Եվ տուժածների բուժսպասարկումն էլ կազմակերպած էր բարձր մակարդակով»,– ասաց Կարենի մայրը։
Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում>>
Առանց բացառության բոլոր տուժածները շնորհակալություն են հայտնել նաև հայկական համայնքին, որը շատ ուշադիր էր այս չարաբաստիկ ավտոբուսի բոլոր ուղևորների նկատմամբ։
Առանց մեկնաբանությունների...

Որոշ դիմավորողներ չցանկացան շփվել լրագրողների հետ։ Այսպես, մի լացող կին ասաց, որ ավտոբուսում իր ամուսինն է եղել, ում երկու ձեռքերը կոտրված են։ Խոսել այն մասին, թե այսօր ինչ է նշանակում ընտանիքը պահող տղամարդու անաշխատունակությունը, ավելորդ է։
Ցավոք, առօրյա ունայնության և հացի խնդրի լուծման հոգսերի մեջ մենք հաճախ մոռանում ենք, որ ամենաարժեքավորը մարդկային կյանքն է։ Ցավոք, որ միայն նմանատիպ ողբերգություններն են մեզ ստիպում խորհել այդ մասին նորից ու նորից, և հասկանալ, որ կյանքը մեզ տրված է որպես նվեր, որպես հրաշք, որպես փորձություն... -0-
Իրինա Մանասյան