Տուլայի ՃՏՊ–ն քնած վարորդի պատճառով էր. ՌԴ ԱԳ փոխնախարար

05.11.2015, 16:34
Տուլայի ավտովթարը, որում ութ մարդ է մահացել, տեղի է ունեցել ղեկին քնած վարորդի պատճառով։
Տուլայի ՃՏՊ–ն քնած վարորդի պատճառով էր. ՌԴ ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Տուլայի ավտովթարը, որում ութ մարդ է մահացել, տեղի է ունեցել ղեկին քնած վարորդի պատճառով։

Այդ մասին հինգշաբթի, ելույթ ունենալով «Քաղաքացիների անվտանգության ապահովման խնդիրներն ավտոտրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ժամանակ» թեմայով Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դիմայակության կոմիտեի խորհրդարանական լսումներում, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Սավենկովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Ուղևորա– և բեռնափոխադրումների ոլորտում վթարայնության բարձրացման պատճառներից մեկը վարորդների` աշխատանքի և հանգստի ռեժիմի խախտումն է։ Եթե վերցնենք վերջին օրերի իրադարձությունները, հայկական ավտոբուսի հետ կապված դեպքը Տուլայում քնած վարորդի պատճառով էր»,– ասել է նա։

«Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ին պատկանող ավտոբուսում եղել  է 63 մարդ: Վթարի հետևանքով զոհվել է 8 մարդ, իսկ 35 մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ավտոբուսի վարորդը 2 ամսով կալանավորվել է:-0-