ԱԳՆ. Հարավային Սուդանում վթարված ինքնաթիռի հետևանքով զոհված ՀՀ քաղաքացիների աճյուններն առաջիկա օրերին կտեղափոխվեն Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 6-ին Ուգանդայում ՌԴ դեսպանության հյուպատոսը Ջուբայում հանդիպում է ունեցել ավիաընկերության ղեկավարության հետ, որին պատկանում է Հարավային Սուդանում նոյեմբերի 4–ին վթարված ինքնաթիռը, հաղորդում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
ԱՆ–12 ինքնաթիռն ավիավթարի է ենթարկվել նոյեմբերի 4–ին Ջուբա քաղաքի օդանավակայանից ոչ հեռու։ Ինքնաթիռը կործանվել է թռիչքի ժամանակ` թռիչքուղուց 800 մետր բարձրության վրա։ Տարբեր տվյալներով, զոհվել է մոտ 40 մարդ։ Ինքնաթիռի անձնակազմի հինգ անդամները հայեր էին, մյուսը` ռուս, ով էթնիկ հայ էր։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը և Ուգանդայում ՌԴ դեսպանությունը կապահովեն ողջ իրավական գործառույթների իրականացումը, իսկ ավիաընկերության ղեկավարությունը, համագործակցելով ապահովագրական ընկերության հետ, կապահովի աճյունների տեղափոխումը, համապատասխանաբար, Հայաստան և Ռուսաստան։
ԱԳՆ-ն հրապարակել է վթարի ենթարկված Ան-12 ինքնաթիռի անձնակազմի ՀՀ քաղաքացիների անունները >>
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջուբայի օդանավակայանը շաբաթ և կիրակի օրերին ամբողջության փակ է, տեխնիկական խնդիրների կարգավորումից հետո առաջիկա մի քանի օրվա ընթացքում հնարավոր կլինի ՀՀ քաղաքացիների աճյունները տեղափոխել Հայրենիք։ Ջուբայում է գտնվում Եգիպտոսում ՀՀ դեսպանության հյուպատոսը», – նշվում է ՀՀ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։–0–

