Նախորդ շաբաթվա կարևորագույն նորությունների հնգյակը
21.11.2015,
09:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևորագույն նորությունների հնգյակը։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևորագույն նորությունների հնգյակը։
- Ֆրանսիայի իշխանությունները հաստատել են Լոլա Ուզունյանի մահվան փաստը: Լոլան նոյեմբերի 13-ին հոր հետ գնացել էր Փարիզի «Բատակլան» համերգասրահում կազմակերպված Eagles of Death Metal խմբի համերգին: Ահաբեկիչները գրոհել էին «Բատակլան» համերգասրահը, պատանդ վերցրել սրահում գտնվողներին: Ավելի քան 100 մարդ սպանվել էր:
- Ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն է հանձնել ղարաբաղցի զինծառայող Անդրանիկ Գրիգորյանին, ով սույն թվականի մարտի 22-ին արևելյան ուղղությամբ տեղակայված ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքից հակառակորդի կողմն էր անցել։ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Քոչարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է, որ Գրիգորյանը բժիշկների հսկողության տակ է։
- Նոյեմբերի 17–ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Անհայտ անձը Հանքավանի «Տաք ջուր» հատվածում կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով երեք մարդ մահացել է։ Սպանված եղբայրները Հրազդանում հայտնի գործարար Ֆրունզ Գալստյանի` Ֆուզոյի որդիներն են` Վահեն և Վարդանը: Երրորդ զոհը Հրազդանի բնակիչ Արմեն Հովհաննիսյանն է։ Կասկածյալը ձերբակալվել է տաք հետքերով։
- First Armenian Front (FAF) հայկական շարժումը բողոքի ակցիա էանցկացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի դիմաց` պահանջելով ազգային հավաքականի նկատմամբ իրակա նացվող ֆեդերացիայի քաղաքականության արմատական փոփոխություններ։ Ակցիայի ժամանակ քաշքշուկ է առաջացել երկրպագուների և ոստիկանների միջև։
- Ադրբեջանը թույլ չի տվել ռուսական ռազմական–տրանսպորտային ինքնաթիռին իր օդային տարածք մտնել։ Ինքնաթիռն օդ էր բարձրացել Գումրու օդանավակայանից։ –0–

