Կրակոցներ Կոտայքի մարզում. կա 3 զոհ
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Անհայտ անձը կամ անձինք Հանքավանի «Տաք ջուր» հատվածում կրակոցներ են արձակել, նշվում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կայքում։
Ըստ կայքում հրապարակված տեղեկատվության` անհայտ անձինք կրակ են բացել Nissan Teana մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ , ինչի հետևանքով երեք մարդ մահացել է։
Ըստ yerkir.am–ի` սպանված եղբայրները Հրազդանում հայտնի գործարար Ֆրունզ Գալստյանի` Ֆուզոյի որդիներն են` Վահեն և Վարդանը: Երրորդ զոհը Հրազդանի բնակիչ Արմեն Հովհաննիսյանն է։
Այս պահին դեպքի վայր են մեկնել քննիչներ, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները։ Հարուցվել է քրեական գործ «սպանություն» և «զենքի ապօրինի կրում» հոդվածների հատկանիշներով։–0–

