Ձերբակալվել է Կոտայքում երեք մարդ սպանած կասկածյալը
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կոտայքի մարզի Հանքավանի «Տաք ջուր» հատվածում նախօրեին կատարված սպանության մեջ կասկածվում է Մարմարիկ գյուղի 27–ամյա բնակիչ Հայրապետ Սեփոյանը, նշվում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կայքում։
Նախօրեին երեկոյան Հանքավանի «Տաք ջուր» հատվածում հայտնաբերվել էին երեք տղամարդկանց դիակներ` հրազենային վնասվածքներով։ Սպանվածներից երկուսը եղբայրներ էին` Վահե և Վարդան Գալստյանները, ովքեր Հրազդանում հայտնի գործարար Ֆրունզ Գալստյանի` Ֆուզոյի որդիներն են։ Երրորդ սպանվածը Հրազդանի բնակիչ Արմեն Հովհաննիսյանն է։
Կրակոցներ Կոտայքի մարզում. կա 3 զոհ>>
Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` կասկածյալը ձերբակալվել է։ Ոստիկանները նաև հայտնաբերել են հանցագործության գործիք ավտոմատը։
Հարուցվել է քրեական գործ «սպանություն» և «զենքի ապօրինի կրում» հոդվածների հատկանիշներով։–0

