Ֆրանսիայի իշխանությունները հաստատել են Լոլա Ուզունյանի մահվան փաստը. ՀՀ ԱԳՆ
19.11.2015,
15:15
Ֆրանսիայի իշխանությունները հինգշաբթի հաստատել են Փարիզի ահաբեկչություններից հետո կորած համարվող 17-ամյա Լոլա Ուզունյանի մահվան փաստը, հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի իշխանությունները հինգշաբթի հաստատել են Փարիզի ահաբեկչություններից հետո կորած համարվող 17-ամյա Լոլա Ուզունյանի մահվան փաստը, հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Լոլան նոյեմբերի 13-ին հոր հետ գնացել էր «Բատակլան» համերգասրահում կազմակերպված Eagles of Death Metal խմբի համերգին: Ահաբեկիչները գրոհել էին «Բատակլան» համերգասրահը, պատանդ վերցրել սրահում գտնվողներին: Ավելի քան 100 մարդ էր սպանվել ահաբեկչության ժամանակ, կան բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ:
«Մեր ցավակցությունն ենք հայտնում Լոլայի ընտանիքին, հարազատներին և ընկերներին»,-ասված է հաղորդագրությունում:
17 ամյա Լոլա Ուզունյանի ծնողները հաստատել են նրա մահը >>
Ահաբեկիչները գրոհներ են կազմակերպել Փարիզի տարբեր կետերում։ Մեծ թվով զոհեր են գրանցվել «Բատակլան» համերգասրահում, որտեղ ահաբեկիչները պատանդ են վերցրել հանդիսատեսին։ Այնտեղ սպանվել է մոտ հարյուր մարդ։ Բացի այդ, մահապարտները պայթյուններ են կազմակերպել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում։ Զինված գրոհայինները գնդակահարել են մի քանի սրճարանների և ռեստորանների այցելուների։
Նոյեմբերի 14–ի գիշերը Փարիզում և նրա արվարձաններից մեկում մի շարք ահաբեկչություններ և կրակոցներ էին գրանցվել։ Վերջին տվյալներով` զոհվել է 129 մարդ, ավելի քան 350–ը վիրավոր է։–0–