Քաշքշուք է առաջացել Երևանում ֆուտբոլային երկրպագուների բողոքի ակցիայի ընթացքում
16.11.2015,
20:24
Քաշքշուք է առաջացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի դիմաց ֆուտբոլային երկրպագուների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ :
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Քաշքշուք է առաջացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի դիմաց ֆուտբոլային երկրպագուների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ նրանից հետո, երբ մոտակայքում մի քանի ֆայերներ են պայթեցվել։
Ոստիկանությունը հետ է մղել մի քանի տասնյակ մարդկանց երթևեկելի մասից դեպի մայթ, և նույնիսկ մի քանի մարդու տեղափոխել է դեպի ոստիկանության մեքենա, սակայն նրանք մի քանի րոպե անց բոլորն ազատ են արձակվել։
Բողոքի ակցիան կազմակերպել է First Armenian Front (FAF) ֆան–շարժումը։ Դրա անդամները պահանջում են ազատել ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանին և ձեռնահաս մարզիչ նշանակել, լավ մարզավիճակում գտնվող, բայց տարբեր պատճառներով թիմից դուրս մնացած խաղացողների համար բացել հավաքականի դռները, նվազեցնել տոմսերի գները, և դրանք մատչելի դարձնել բնակչության լայն շերտերի համար։
Ցուցարարները պահանջում են, որ ՀՖՖ աշխատողներն իջնեն իրենց մոտ, հայտարարելով, որ հակառակ դեպքում հանդես կգան վերջնական հայտարարությամբ։
Հայաստանի հավաքականն ավարտել է Եվրո-2016–ի ընտրական փուլն ալբանացիներից կրած պարտությամբ և զբաղեցրել է խմբի վերջին տեղը` հավաքելով ընդամենը երկու միավոր ութ խաղից հետո։
«Ինչպես հայտնի է, FAF–ը հոկտեմբերի 16–ին երեք պահանջ է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Մենք ակնկալում էինք, որ խաղաշրջանում հավաքականի եզրափակիչ խաղից հետո ՀՖՖ նախագահն ամփոփիչ մամուլի ասուլիս կգումարի թիմի խաղերի վերաբերյալ, որի ժամանակ կխոսի նաև մեր պահանջների մասին։ Բայց մինչ օրս որևէ արձագանք չի եղել»,– ասվում է FAF–ի` ավելի վաղ հրապարակած հայտարարությունում։
FAF–ի հիմնական պահանջները, ինչպես ավելի վաղ հայտնել էր armfootball–ը, հետևհյալն էին` ազգային հավաքական հրավիրել արտերկրից «խարիզմատիկ, տիտղոսակիր և անվանի մարզիչի», հավաքական վերադարձնել այնպիսի ֆուտբոլիստների, ովքեր կկարողանան արդյունավետ խաղ ցույց տալ, մասնավորապես` Արտակ Դաշյանին, Մաուրո Գևգեոզյանին, Դենիս Թումասյանին, Արթուր Եդիգարյանին, ինչպես նաև իջեցնել տոմսերի գները, որոնք չեն համապատասխանում երկրի սոցիալական իրավիճակին։
-0-