Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր խնդիրը կայունության պակասն է. Հովհաննիսյան

10.06.2015, 15:48
Հայաստանի հավաքականը կարող է համաշխարհային և եվրոպական առաջնությունների ուղեգրեր նվաճել միայն այն բանից հետո, երբ կկարողանա յուրաքանչյուր խաղում կայուն խաղ ցուցադրել, կարծում է լեգենդար հայ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր խնդիրը կայունության պակասն է. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականը կարող է համաշխարհային և եվրոպական առաջնությունների ուղեգրեր նվաճել միայն այն բանից հետո, երբ կկարողանա յուրաքանչյուր խաղում կայուն խաղ ցուցադրել, կարծում է լեգենդար հայ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը։

«Երբեմն դիտում ես Հայաստանի հավաքականի խաղը և ուղղակի հիանում, իսկ երբեմն էլ նրանք զգալիորեն վատ են խաղում։ Եթե հայկական թիմը կարողանա մրցաշարը կայուն անցկացնել իր մակարդակում, ապա, իմ կարծիքով, նա կկարողանա հասնել բարձր արդյունքների»,– ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` այդ առումով շատ կարևոր է մարզչի աշխատանքը, ով պետք է ճիշտ տրամադրի խաղացողներին և օպտիմալ մարտավարություն ընտրի յուրաքանչյուր խաղի համար։

Հունիսի 13-ին տեղական ժամանակով 20։00–ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը:

Ընտրական փուլում Հայաստանի հավաքականը մեկ միավորով կիսում է վերջին տեղը սերբերի հետ։ Սակայն հայ ֆուտբոլիստներն անցկացրել են չորս խաղ` մեկ խաղով ավել, քան սերբերը։

Չորս հանդիպումներից հետո 9 միավորով խմբի առաջատար են պորտուգալացիները, յոթական միավոր ունեն Ալբանիայի (3 խաղ) և Դանիայի (4 խաղ) հավաքականները։-0-