«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հեռացվել է մարզումներից

20.05.2025, 12:56
Հայաստանի ազգային հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հեռացվել է մոսկովյան ակումբի հիմնական թիմի հետ մարզումներից
«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հեռացվել է մարզումներից

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ազգային հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը հեռացվել է մոսկովյան ակումբի հիմնական թիմի հետ մարզումներից, Telegram-ում գրել է լրագրող Ալեքսանդր Իվանովը։

Նախօրեին ԲԿՄԱ-ի հետ խաղից (2:2) հետո ֆուտբոլիստը Championat.com-ին ասել է, որ իրեն վտարված է զգում և մտադիր է խնդրել «Լոկոմոտիվին» բաց թողնել իրեն հաջորդ ամռանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա պաշտպանը չի մեկնի Սամարա՝ մայիսի 24-ին «Ակրոնի» հետ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 30-րդ տուրի խաղին մասնակցելու համար։

Տիկնիզյանը հանդես է գալիս «Լոկոմոտիվում» 2021 թվականից։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 33 խաղ՝ խփելով երկու գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև հաջորդ տարի։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։

Ավելի վաղ «Матч ТВ»-ն հայտնել էր, որ իտալական «Վերոնա» ակումբը հետաքրքրված է Տիկնիզյանով։