Հայտնի է Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալ»-ի փոխարեն ՄՅու տեղափոխվելու պատճառը

29.10.2016, 16:55
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամռանը համաձայնել էր տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»:
Հայտնի է Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալ»-ի փոխարեն ՄՅու տեղափոխվելու պատճառը
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամռանը համաձայնել էր տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»,- գրում է armsport.am-ը՝ հղում անելով «Daily Mail»-ին:

Սակայն բանակցություններից հետո 27-ամյա ֆուտբոլիստը նախընտրել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որը նրա տարնսֆերի համար «զինագործներից» 7 մլն ֆունտ ստերլինգ ավելի էր առաջարկում:

Ըստ գրառման, Մխիթարյանի՝ Մանչեսթերյան ակումբն ընտրելու որոշման գլխավոր պատճառներից մեկը «կարմիր սատանաների» կազմում ավելի մեծ դեր ունենալու նրա ցանկությունն էր:

Մոուրինյուն հիվանդ է. երկրպագուների արձագանքը Մխիթարյանի բացակայությանը>>

Ճակատագրի հեգնանքով, նա այս ընթացքում ընդամենը 107 րոպե է անցկացրել Պրեմիեր լիգայում: -0-