Մոուրինյուն հիվանդ է. երկրպագուների արձագանքը Մխիթարյանի բացակայությանը

27.10.2016, 12:06
Անգլիական լիգայի գավաթի խաղարկության չորրորդ շրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին», իսկ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին բացակայեց «կարմիր սատանաների» հայտացուցակից:
Մոուրինյուն հիվանդ է. երկրպագուների արձագանքը Մխիթարյանի բացակայությանը

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Անգլիական լիգայի գավաթի խաղարկության չորրորդ շրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին», իսկ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին բացակայեց «կարմիր սատանաների» հայտացուցակից, գրում է armsport–ը։

Երկրպագուները դժգոհ են մնացել Ժոզե Մոուրինյուի նման որոշումից:

@Abs_mu

«Մոուրինյուն հիվանդ է: Ազատեք Մխիթարյանին»:

@utdcentre

«Չեմ հասկանում, թե ինչու Մոուրինյուն չի ընտրում Մխիթարյանին»:

Հենրիխ Մխիթարյանը կարող է հունվարին հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»>>

@JustCantona

«Լիգայի գավաթը պետք է ֆուտբոլիստների փորձարկելու հնարավորություն լինի: Զարմանում եմ, թե ինչպես Ֆոսու-Մենսան ու Մխիթարյանը չեն մտնում խաղի մեջ»:

@Sherryjoshua

«Մխիթարյանն արժանի չէ դրան, նա ավելի լավ է հեռանա ու կարիերան այլ տեղ շարունակի»:

@bIindinho

«Ինչ-որ մեկին նույնպես հետաքրքի՞ր է, թե ուր է Մխիթարյանը»:

@TikiTakaConnor

«Հենրիխ Մխիթարյան, հերթական ֆուտբոլիստ, որի կարիերան կործանեց Մոուրինյուն»:

@LeslieGrant534

«Մխիթարյանը հունվարին սպասվող զոհերի թվում առաջինն է, Ժոզեն քեն է պահում ու չի հրաժարվում իր հայացքեներից»:

@ShantaBlind

«Մխիթարյանի ու Մարսիալի բացակայությունը մոտեցնում է ինձ անդունդին: Բարկանում եմ, արյունս եռում է, աչքերս դուրս են թռնում»: -0-