Հենրիխ Մխիթարյանը կարող է հունվարին հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

26.10.2016, 14:30
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարին կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:
Հենրիխ Մխիթարյանը կարող է հունվարին հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարին կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» այս մրցաշրջանում ընդամենը մեկ խաղ անցկացնելուց հետո, հաղորդում է The Sun-ը:

Հայ կիսապաշտպանը տեղափոխվել է «կարմիր սատանաների» կազմ Դորտմունդի «Բորուսիայից» հուլիսին 30 մլն ֆունտ ստերլինգ տրանսֆերային արժեքով:

Չկարողանալով տպավորություն գործել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վրա, Մխիթարյանը հունվարին կարող է հեռանալ ակումբից:

Մխիթարյանը վնասվածք էր ստացել ազգային հավաքականի կազմում խաղալիս և սեպտեմբերի 10–ից հետո հանդես չի եկել «Մանչեսթերի» կազմում։

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Օուեն Հարգրիվսն իր հերթին զարմացած է, որ Մխիթարյանի պես որակային հատկանիշներ ունեցող խաղացողը անտեսվում է: –0–