Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար կթողարկվի հերթային համակարգ․ ՀՖՖ

14.08.2025, 13:49
ՀՖՖ–ից հայտնում են, որ Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար կթողարկվի հերթային համակարգ
Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար կթողարկվի հերթային համակարգ․ ՀՖՖ

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ Tickets.ffa.am կայքում այցելուների մեծածավալ հոսքի պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք կարգավորվում են: 

«Այսօր ժամը 14:00-ից Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար կթողարկվի հերթային համակարգ, որն ավելի պարզ ու անխափան կդարձնի գնման գործընթացը», – նշվում է ՀՖՖ–ի հաղորդագրության մեջ։ 

Այսօր ավելի վաղ ՀՖՖ–ից հայտնել էին, որ Հայաստան–Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են։ Տոմսերի վաճառքն իրականացվելու է միմիայն առցանց․ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում:

Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ոչ ավելի, քան 2 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը: