Հայաստան – Պորտուգալիա հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են․ յուրաքանչյուր անձ կարող է գնել ոչ ավելի, քան 2 տոմս

14.08.2025, 10:52
ՀՖՖ–ի տեղեկացնում են նաև, որ տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում
Հայաստան – Պորտուգալիա հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են․ յուրաքանչյուր անձ կարող է գնել ոչ ավելի, քան 2 տոմս

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ 

Այսօրվանից տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում: Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների համար տոմսերի վաճառքն իրականացվելու է միմիայն առցանց․ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում:

Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ոչ ավելի, քան 2 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:  

ՀՖՖ–ի տեղեկացնում են նաև, որ տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:
    Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում: 

Անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակումներից խուսափելու նպատակով՝ ՀՖՖ–ից խնդրում են մարզադաշտ ժամանել խաղից առնվազն 2 ժամ առաջ: