ԱՄՆ փոխնախագահը կգլխավորի Թրամփի պատվիրակությունը Ձմեռային օլիմպիական խաղերում, որից հետո կայցելի Հայաստան և Ադրբեջան

05.02.2026, 13:02
Նա կգլխավորի նախագահ Դոնալդ Թրամփի պատվիրակությունը 2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում, որից հետո կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱՄՆ փոխնախագահը  կգլխավորի Թրամփի պատվիրակությունը Ձմեռային օլիմպիական խաղերում, որից հետո կայցելի  Հայաստան և Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․  ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմեկնի Իտալիա, ապա կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հայտնում է apnews-ը։

Աղբյուրի տեղեկացմամբ, նա կգլխավորի նախագահ Դոնալդ Թրամփի պատվիրակությունը 2026 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում, որից հետո կայցելի Հայաստան և Ադրբեջան:

Այցի նպատակն է աջակցություն հայտնել անցյալ տարի Սպիտակ տան միջնորդությամբ ձեռք բերված խաղաղության համաձայնագրին:

Մեկշաբաթյա այս ուղևորությունը կարող է լինել Վենսի այս տարվա սակավաթիվ միջազգային այցերից մեկը:

Ուրբաթ օրը Միլան-Կորտինայի Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ փոխնախագահը կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում են նաև Ուշա Վենսը՝ ԱՄՆ երկրորդ տիկինը, Մարկո Ռուբիոն՝ ԱՄՆ պետքարտուղարը, Թիլման Ֆերտիտան՝ Իտալիայում ԱՄՆ դեսպանը:

Պատվիրակության կազմում կլինեն նաև Օլիմպիական խաղերի նախկին ոսկե մեդալակիրներ, այդ թվում՝ հոկեյիստ քույրեր Ջոսելին Լամուրյո-Դևիդսոնը և Մոնիկ Լամուրյո-Մորանդոն, չմշկավազորդ Ապոլո Օհնոն և գեղասահորդ Էվան Լայսաչեկը:

2026 թ.-ի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026 թվականի փետրվարի 6-22-ը:

Հայաստանի 5 ներկայացուցիչ փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում կմասնակցի 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին:

Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը: