Աշխատում ենք ՀՀ–ում Հեծանվավազքի պրոֆեսիոնալ մրցաշար կազմակերպելու ուղղությամբ․ Փաշինյան

06.02.2025, 15:00
Մենք աշխատում ենք Հեծանվավազքի պրոֆեսիոնալ մրցաշար կազմակերպելու ուղղությամբ, գուցե անունը լինի Ճամփորդություն դեպի Հայաստան, հայտարարել է Փաշինյանը
Աշխատում ենք ՀՀ–ում Հեծանվավազքի պրոֆեսիոնալ մրցաշար կազմակերպելու ուղղությամբ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Մենք աշխատում ենք Հեծանվավազքի պրոֆեսիոնալ մրցաշար կազմակերպելու ուղղությամբ, գուցե անունը լինի Ճամփորդություն դեպի Հայաստան։

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ–ում Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի ժամանկ։ 

«Բայց պրոֆեսիոնալ մրցաշար կազմակերպելը ժամանակ կպահանջի, գուցե մի քանի տարի, դրա համար մենք որոշել ենք այս տարի կազմակերպել սիրողական հեծանվավազք Հայաստանի հարավից դեպի հյուսիս, և բոլորիդ հրավիրում եմ մասնակցել։ Դա կլինի շատ լավ հնարավորություն` տեսնելու Հայաստանի Հանրապետության գեղեցիկ բնությունը, և մենք կուզենայինք ձեզ բոլորին տեսնել մեր երկրում», – ասել է նա։ 

Հիշեցնենք, որ նախորդ տարի ամռանը Հայաստան էր այցելել  Giro d'italia բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարի գործադիր տնօրեն Միշել Նապոլիին։

Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել էր ՀՀ–ում միջազգային մրցաշարի անցկացման հնարավորությունը։