ՀՀ–ում քննարկվում է հեծանվավազքի միջազգային մրցաշարի անցկացման հնարավորությունը` Giro d'italia–ի հետ համագործակցությամբ

11.07.2024, 10:15
Giro d'italia հեծանվավազքի հեղինակավոր մրցաշարի գործադիր տնօրենը ՀՀ–ում է․ քննարկվում է մեր երկրում միջազգային մրցաշարի անցկացման հնարավորությունը
ՀՀ–ում քննարկվում է հեծանվավազքի միջազգային մրցաշարի անցկացման հնարավորությունը`  Giro d'italia–ի հետ համագործակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ընդունել է Ջիրո դ'Իտալիա բազմօրյա խճուղային հեծանվավազքի մրցաշարի գործադիր տնօրեն Միշել Նապոլիին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Վարչապետը կարևորել է հեծանվասպորտի զարգացումն ու մասսայականացումը մեր երկրում, ինչը կնպաստի նաև առողջ ապրելակերպի խթանմանը:

Հանդիպմանը քննարկվել են վերը նշված հեղինակավոր մրցաշարի կազմակերպիչների հետ համագործակցությամբ Հայաստանում միջազգային մրցաշարի կազմակերպման հնարավորությանը վերաբերող հարցեր: 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ՝ հետագա աշխատանքները կազմակերպելու նպատակով: 

Giro d'Italia (անգլերեն՝ Tour of Italy) ամենամյա բազմափուլ հեծանվավազք է, որը հիմնականում անցկացվում է Իտալիայում՝միաժամանակ անցնելով այլ երկրների տարածքով։ Առաջին մրցավազքը կազմակերպվել է 1909 թվականին՝ մեծացնելու La Gazzetta dello Sport թերթի վաճառքը, մրցավազքը մինչ օրս ղեկավարվում է այդ թերթի դուստր ձեռնարկության կողմից: Մրցավազքն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1909 թվականից, բացառությամբ երկու համաշխարհային պատերազմների տարիների։ Giro-ն պրոֆեսիոնալ հեծանվավազքի՝ երեք շաբաթ տևողությամբ Grand Tour-երից մեկն է, այն Tour de France-ից հետո երկրորդ ամենակարևոր փուլային մրցավազքն է աշխարհում։