ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Չեղյալ է հայտարարվել Հայաստան – Էլ Սալվադոր ընկերական հանդիպումը, նշվում է Լոս Անջելեսի StubHub Center մարզադաշտի պաշտոնական կայքում, որտեղ հունիսի 1–ին պետք է կայանար հանդիպումը։
Կայքում ներկայացված են նաև գնված և պատվիրված տոմսերը հետ վերադարձնելու պայմանները։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեռևս չի մեկնաբանում այս տեղեկատվությունը։
Հայաստանի հավաքականը մայիսի 29–ին StubHub Center մարզադաշտում կայացած հանդիպման ժամանակ 7։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց Գվատեմալայի հավաքականին` արձանագրելով պատմության ընթացքում ամենախոշոր հաղթանակը։–0–