Ռիոյի Օլիմպիադայից ծանրամարտիկ Մարտիրոսյանի հեռացումը չի ազդի Հայաստանի հավաքականի վրա. փորձագետ

08.07.2016, 15:49
Պեկինի Օլիմպիական խաղերի մեդալակիր, հայ ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը չի մասնակցի Ռիոյում կայանալիք Ամառային օլիմպիադային, սակայն դա չի ազդի Հայաստանի ծանրամարտի հավաքականի մասնակցության վրա:
Ռիոյի Օլիմպիադայից ծանրամարտիկ Մարտիրոսյանի հեռացումը չի ազդի Հայաստանի հավաքականի վրա. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Պեկինի Օլիմպիական խաղերի մեդալակիր, հայ ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը չի մասնակցի Ռիոյում կայանալիք Ամառային օլիմպիադային, սակայն դա չի ազդի Հայաստանի ծանրամարտի հավաքականի մասնակցության վրա, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Արևելյան–եվրոպական տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության (RADO) նախագահ Արեգ Հովհաննիսյանը։ 2008 թ.–ի Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ Տիգրան Մարտիրոսյանի դոպինգ–թեստերի կրկնակի ստուգումը դրական արդյունք է տվել։ Նա ժամանակավորապես հեռացվել է մրցումներից։ Մարտիրոսյանի նկատմամբ կարգապահական գործ է հարուցվել։

Հայ ծանրամարտիկի դոպինգ–թեստի ստուգումը դրական արդյունք է տվել>>

 «Մարտիրոսյանը 100 տոկոսով չի մասնակցի Ռիոյի Օլիմպիադային։ Սակայն Հայաստանի ծանրամարտի հավաքականը, որտեղ ներառված է հինգ տղամարդ և երկու կին, պարտադիր կմասնակցեն Օլիմպիական խաղերին», – ասաց Հովհաննիսյանը։

Հայ մարզիկները Ռիոյի Օլիմպիադայի ևս երկու ուղեգիր են նվաճել>>

Ավելի վաղ ժամանակավորապես որակազրկվել է նաև ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը։

IWF–ի գործկոմը որոշել էէ, որ 2008 և 2012 թթ.–ի օլիմպիական խաղերի դոպինգ–թեստերի երեք և ավելի դրական արդյունքի դեպքում կորակազրկվեն այն երկրները, որոնց ներկայացնում են այդ մարզիկները։ –0–