Հայ մարզիկները Ռիոյի Օլիմպիադայի ևս երկու ուղեգիր են նվաճել

08.07.2016, 14:54
Հայ մարզիկները Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Ամառային Օլիմպիադայի ևս երկու ուղեգիր են նվաճել։
Հայ մարզիկները Ռիոյի Օլիմպիադայի ևս երկու ուղեգիր են նվաճել
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ մարզիկները Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Ամառային Օլիմպիադայի ևս երկու ուղեգիր են նվաճել։

Մասնավորապես, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար անցկացվող վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակչում 3:0 առավելության հասավ ուկրաինացի ՎոլոդիմիրՄատվիչուկի նկատմամբ և մտավ եզրափակիչ՝ ապահովելով Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Մրցաշարի քառորդ եզրափակչում հայ բռնցքամարտիկն առավելության էր հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Պետեր Ռայմոնդ Մոյլետենի նկատմամբ
:
Վենեսուելայում անցկացվող մրցաշարում ուղեգիր են նվաճում 1-3 տեղ զբաղեցրած բռնցքամարտիկները:
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ այս մարզաձևում Հայաստանը ներկայանալու է 5 մարզիկով։

Բացի այդ, աթլետիկայի Հայաստանի թիմը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին կներկայացնեն 6 աթլետներ:
Ուկրաինայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը, ցատկելով 8 մետր 15 սմ, Օլիմպիական խաղերի վարկանիշ է նվաճել:

Մինչ այս աթլետիկա մարզաձևից Օլիմպիական ուղեգրեր էին նվաճել Ամալիյա Շարոյանը (հեռացատկ), Լևոն Աղասյանը (եռացատկ), Գայանե Չիլոյանը (վազք), Դիանա Խուբեսերյանը (վազք), Լիլիթ Հարությունյանը (արգելավազք):

Ընդհանուր առմամբ Հայաստանն այս պահի դրությամբ ունի 31 ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր:
XXXI ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն օգոստոսի 5–21–ը Ռիո դե Ժանեյրոյում։ –0–