Մխիթարյանը կարող է դառնալ «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը
12.05.2016,
10:15
Լոնդոնի «Չելսին» ու «Արսենալը» թեժ պայքար են սկսել Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար:
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Լոնդոնի «Չելսին» ու «Արսենալը» թեժ պայքար են սկսել Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար, գրում է armsport.am–ը։
Հրատարակությունը, հղում անելով Daily Star–ին, գրում է, որ «Արսենալը» փոխարինող է փնտրում Ալեքսիս Սանչեսին, ով առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է հեռանա թիմից:
Ինչպես տեղեկացնում է «Daily Star»-ը, «Արսենալը» Մխիթարյանին առաջարկել է տարեկան 8 մլն ֆունտ ստերլինգ աշխատավարձ (ավելի քան 10 մլն եվրո): Եթե 27-ամյա ֆուտբոլիստն ընդունի այդ առաջարկը, ապա կդառնա թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Հաղորդվում է, որ Արսեն Վենգերի թիմը պատրաստ է Հենրիխի համար վճարել 30 մլն եվրո:
Նախօրեին տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Բորուսիայի» հետ։ –0–