Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Բորուսիայի» հետ

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ, գրում է armsport.am-ը` հղում անելով Mirror-ի վրա:
Անգլիական պարբերականի համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստին չի գոհացրել այն, որ դորտմունդցիները նրան առաջարկում են երկարաձգել պայմանագիրը՝ առանց հրաժարագին սահմանելու:
Հաղորդվում է, որ Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը մտադիր է օգտվել ստեղծված իրավիճակից ու ամռանը կիսապաշտպանին առաջարկել պայմանագիր: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև Լոնդոնի «Արսենալը» և Թուրինի «Յուվենտուսը»:
Հրաժարագինը պայմանագրում նշված գումարն է, որի տրամադրման դեպքում սեփականատեր–ակումբը չի կարող խոչընդոտել խաղացողի տեղափոխմանն այլ թիմ: -0-