Հայաստանի հավաքականը ֆավորիտ է Սալվադորի հավաքականի հետ խաղում. բուքմեյքերներ

01.06.2016, 15:40
Բուքմեյքերական գրասենյակները վստահ են Հայաստանի հավաքականի հաղթանակի հարցում Սալվադորի հավաքականի հետ կայանալիք ընկերական հանդիպման ժամանակ։
Հայաստանի հավաքականը ֆավորիտ է Սալվադորի հավաքականի հետ խաղում. բուքմեյքերներ
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Բուքմեյքերական գրասենյակները վստահ են Հայաստանի հավաքականի հաղթանակի հարցում Սալվադորի հավաքականի հետ կայանալիք ընկերական հանդիպման ժամանակ։ Հանդիպումը տեղի կունենա հունիսի 2–ին տեղական ժամանակով ժամը 07:00–ին Լոս Անջելեսի StubHub Center մարզադաշտում։

Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը կկայանա. ՀՖՖ>>

Բուքմեյքերները Հայաստանի հավաքականի հաղթանակի խաղադրույքն ընդունում են 1,73 գործակցով, ոչ–ոքին` 3,78, սալվադորցիների հաղթանակը` 4,24 գործակցով։

Հայաստանի հավաքականը մայիսի 29–ին նույն մարզադաշտում կայացած հանդիպման ժամանակ 7։1 հաշվով ջախջախել է Գվատեմալայի հավաքականին` պատմության ընթացքում արձանագրելով ամենախոշոր հաղթանակը։ –0–