Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը կկայանա. ՀՖՖ

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին տեղեկություն էր տարածվել, որ Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը չի կայանալու։
Կազմակերպիչները դժգոհ էին Հայաստան-Գվատեմալա հանդիպման տոմսերի վաճառքից և մտավախություն ունեին, որ հաջորդ հանդիպմանը հանդիսականների թիվը բավարար չի լինի մարզադաշտում, նշվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Չեղյալ է հայտարարվել Հայաստան – Էլ Սալվադոր հանդիպումը>>
«Հանդիպման չեղարկման մասին հայտարարությունը արվել է թյուրիմացաբար՝ ելնելով տեխնիկական խնդիրներից, որոնք արդեն լուծվել են։ Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը կայանալու է», – նշվում է ՀՖՖ–ի հաղորդագրության մեջ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կոչ է անում ԱՄՆ-ում և հատկապես Լոս Անջելեսում բնակվող բոլոր հայրենակիցներին անպայման ներկա գնտվել հանդիպմանը և սատարել Հայաստանի հավաքականին։
«Ձեր աջակցությունը շատ կարևոր է մեզ համար», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–