Վորոնեժում կորոնավիրուսից Հայաստանի 63-ամյա քաղաքացի է մահացել

12.04.2020, 23:26
Վորոնեժում կորոնավիրուսից Հայաստանի 63-ամյա քաղաքացի է մահացել
Վորոնեժում կորոնավիրուսից Հայաստանի 63-ամյա քաղաքացի է մահացել

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Կիրակի Ռուսաստանի Վորոնեժ քաղաքի հիվանդանոցում մահացել է լաբորատոր հաստատված կորոնավիրուսով հիվանդ Հայաստանի քաղաքացի, ով այնտեղ էր եկել Մոսկվայից: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի , հայտնում է տարածաշրջանային օպերատիվ շտաբը:

Դա տարածաշրջանում մեկ օրվա ընթացքում երկրորդ մահն է: Ավելի վաղ հիվանդանոցում մահացել էր նախնական հաստատված կորոնավիրուսով 65-ամյա մի կին:

Загружается новость ... "Лево"

«Վորոնեժում շտապօգնության թիվ 8 հիվանդանոցում մահացել է 63-ամյա մի տղամարդ, որի վերջնական թեստը կորոնավիրուս է ցույց տվել։ Նա Հայաստանի քաղաքացի է։ Վորոնեժ է եկել Մոսկվայից, մարտի 24-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Օպերատիվ շտաբի տվյալներով՝ սուր շնչառական վիրուսային վարակի առաջին նշանները նրա մոտ հայտնվել են ապրիլի 2-ին, բայց նա չի դիմել բժշկական օգնության: Հիվանդը շտապ օգնություն է կանչել միայն ապրիլի 6-ին, երբ նրա վիճակը սկսել է վատթարանալ:  

Կորոնավիրուսի կասկածանքով տղամարդուն անմիջապես մեկուսացրել են, տոմոգրաֆիան ցույց է տվել երկկողմանի թոքաբորբ, սկսվել է ինտենսիվ բուժում: Ապրիլի 8-ից հիվանդին միացված է եղել արհեստական շնչառության սարք։ 

«Բուժումը բարդացել է հիվանդի մոտ սրտանոթային և շնչառական համակարգերի լուրջ քրոնիկ հիվանդությունների առկայության պատճառով», - նշել են շտաբում: -0-