Թե ինչու Ջորջ Քլունին չի եկել Երևան` Aurora Prize-2017 մրցանակաբաշխությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

30.05.2017, 14:12
Ամերիկյան հայտնի The Hollywood Reporter հանդեսը  հրապարակել է «Օսկարի» մրցանակակիր Ջորջ Քլունիի վիդեոհաղորդագրությունը:

Թե ինչու Ջորջ Քլունին չի եկել Երևան` Aurora Prize-2017 մրցանակաբաշխությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, մայիսի 30./Նովոստի-Արմենիա/. Ամերիկյան հայտնի The Hollywood Reporter հանդեսը հրապարակել է «Օսկարի» մրցանակակիր, The Sentry և Not On Our Watch մարդասիրական կազմակերպությունների հիմնադիր, ինչպես նաև Ավրորա մրցանակաբաշխության ընտրական հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունիի վիդեոհաղորդագրությունը Aurora Prize-2017 –ի հյուրերին, որը տեղի է ունեցել կիրակի Երևանում:

«Ես այսօր Երևանում կլինեի, սակայն եթե ես գայի, իսկ իմ կինն այդ ժամանակ երկվորյակների լույս աշխարհ բերեր, ես երբեք չէի կարողանա տուն վերադառնալ»,- Քլունիի կատակը մեջբերել է հրատարակությունը:

Загружается новость ... "Право"

Քլունիի կինը` Ամալը հայտնի մարդու իրավունքիների միջազգային իրավաբան է: Նրանք ամուսնացել են Վենետիկում` 2014 թ-ի սեպտեմբերին և հունիսին սպասում են երկվորյակների ծնվելուն:

Քլունին նաև վստահություն է հայտնել, որ մարդիկ կարող են իրենց ներդրումն ունենալ աշխարհում հումանիտար ճգնաժամերի հաղթահարման հարցում:



 «Քանի դեռ բռնությունն ու պատերազմները շարունակում են սպառնալ մարդկությանը, կարևոր է ճանաչել և առանձնացնել այնպիսի մարդկանց, ինչպիսիք են բժիշկ Քաթինան, ովքեր անշահախնդիր օգնում են ուրիշների ոչ միայն վերապրել, այլև բարգավաճել»,- ասել է Քլունին: Նրա խոսքով, դոկտոր Քաթենան բոլորի համար օրինակ է։ -0-