Թոմ Քաթինա. մենք այնտեղ ենք, որ օգնենք մարդկանց, մնացածն Աստծո գործն է

29.05.2017, 20:41
Aurora Prize-2017 մարդասիրական մրցանակի թափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան երկուշաբթի հյուրընկալվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։
Թոմ Քաթինա. մենք այնտեղ ենք, որ օգնենք մարդկանց, մնացածն Աստծո գործն է
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի –Արմենիա/. Aurora Prize-2017 մարդասիրական մրցանակի թափնեկիր, բժիշկ Թոմ Քաթինան երկուշաբթի հյուրընկալվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։

Ամերիկացի Քաթինան Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժն է և կաթոլիկ ﬕսիոներ է։

Թոմ Քաթինան Սուդանի պատերազմական Նուբա լեռներում տարիների շարունակ աշխատող ﬕակ վիրաբույժն է, իրականացնում է տարեկան 1000 վիրահատություն։

Հանդիպման ընթացքում Քաթինան պատասխանել է «Թումոյի» սաների հարցերին, պատմել է հիվանդանոցում իր գործունեության և առօրյայի հուզական պահերի մասին։

Загружается новость ... "Право"

Իր ելույթի սկզբում Քաթենան շնորհակալություն է հայտնել հայ բոլոր բժիշկներին, ովքեր փոխարինում են նրան Սուդանի հիվանդանոցում, քանի դեռ նա Հայաստանում է։

«Եթե նրանք ցանկություն չհայտնեին մեկնել այնտեղ, ես այստեղ չէի լինի։ Հույս ունեմ, որ, լինելով այստեղ, կկարողանամ ներկայացնել Նուբիական լեռներում առկա խնդիրները»,– ընդգծեց Քաթինան։

Պատասխանելով կենտրոնի սաներից մեկի հարցին, թե ինչպես է կարողանում հաղթահարել բացասական հույզերը, և ինչն է նրան օգնում աշխատել այդքան ծանր պայմաններում` Քաթինան ասաց, որ այդ պայմաններում կարևոր է լինել շրջապատի մարդկանց պես։

«Նուբիական լեռների մարդիկ աննկարագրելի խիզախ են։ Այս տարիներին ես կարողացա այդ մարդկանցից ուժ ստանալ։ Բացի այդ, ինձ, որպես միսիոների, սնում է հավատն առ Աստված։ Գիտեմ, որ Աստված պահապան է ինձ, նաև գիտեմ, որ երբ գա մահվան ժամը, ոչինչ չեմ կարող անել դրա դեմ։ Մենք այնտեղ ենք, որ օգնենք մարդկանց, մնացածն Աստծո գործն է»,– ավելացրեց Քաթինան։

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության ութ տարիներին (1915-1923 թթ.)` Aurora Prize-ի դափնեկիրները յուրաքանչյուր տարի արժանանալու են 100 հազար դոլարի չափով դրամաշնորհի: Բացի այդ, յուրաքանչյուր տարի դափնեկիրը ստանում է հնարավորություն շարունակել էստաֆետը` առաջադրելով 1 մլն դոլար արժողությամբ պարգևին կազմակերպությունների, որոնք ոգեշնչել են իրեն զբաղվել մարդասիրական գործունեությամբ:

Ավրորա միջազգային մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի նախագիծն է: Այն ներկայացված է երեք կազմակերպությունների տեսքով` 100 Lives Foundation, Inc. (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives Foundation (Ժնև, Շվեյցարիա) և IDeA Foundation (Երևան, Հայաստան): -0-